ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր NPS և CSI ինդեքսները՝ գերակատարելով միջազգային թիրախային ցուցանիշները: 2021 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հաճախորդների գոհունակության ինդեքսը կազմել է 9.6 (միջազգային թիրախային ցուցանիշը`9), իսկ հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ 74% (միջազգային թիրախային ցուցանիշը` 70%): Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
Սպասարկելով ամենալայն մասնաճյուղային ցանցը (շուկայի 14% մասնաբաժին) և ֆիզիկական անձ հաճախորդների ամենամեծ քանակը (տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը)՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրն է՝ հաճախորդին և վերջինիս գոհունակությունը դասել որպես հիմնարար արժեք՝ պահելով այն Բանկի ուշադրության կենտրոնում:
Բանկն իր առաջ նպատակ է դնում դառնալ հաճախորդների ընտրության N1 Բանկը և ապահովել առաջատար դիրքեր՝ սպասարկման որակի և հաճախորդների հետ հաղորդակցության ուղիների հարմարավետության գծով: Դրան կնպաստի անցումը անհատականացված հաղորդակցություններին, որոնք ձևավորվում են տվյալների վերլուծության և մոդելավորման առաջադեմ գործիքների հիման վրա և հասանելի են հաճախորդներին հեռահար սպասարկման ուղիների և CRM համակարգի միջոցով:
Ռազմավարական խնդրի իրագործման նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ներդրվել են հաճախորդների որակյալ սպասարկման, մասնաճյուղային ցանցի և աշխատակիցների արտաքին տեսքի ստանդարտներ, հաճախորդների հետ գործարար վարվելակերպի կանոններ, որոնց պահպանումը մշտապես գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում:
Հաճախորդների սպասարկման որակի գնահատման նպատակով՝ 2020թ. 3-րդ եռամսյակից սկսած Բանկում ներդրվել է հաճախորդների գոհունակության ինդեքսի (CSI - customer satisfaction index) և հաճախորդների լոյալության (NPS – Net promoter score) գնահատման գործընթաց՝ հեռախոսային հարցումների միջոցով, որն իրականացվում է հաճախորդների բոլոր սեգմենտների շրջանում՝ եռամսյակային պարբերականությամբ:
Կարևոր է ընդգծել, որ հարցումը ներառում է ոչ միայն սպասարկման որակին վերաբերվող հարցեր, այլև՝ Բանկի հետ հաճախորդի փոխհարաբերությունների բոլոր կողմերի փորձառության ուսումնասիրություն, այդ թվում՝ պրոդուկտներ, պրոցեսներ, հեռահար սպասարկման ուղիներ, կայք, բանկոմատներ և այլն: Ստուգման ընթացքում հաճախորդներից ստացված հետադարձ կապի շնորհիվ Բանկը հնարավորություն է ստանում մշտապես բարելավել հաճախորդների սպասարկման որակը, կատարելագործել հաճախորդներին տրամադրվող ծառայությունները և պրոդուկտները՝ իր բոլոր գործընթացներում առաջնային նշանակություն տալով հաճախորդների պահանջմունքների բավարարմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:
2021թ․ Բանկը նախատեսում է ներդնել նաև հաճախորդների հարցումների անցկացման թվային հարթակ՝ Whatsapp և Viber հավելվածների միջոցով, ինչն էլ ավելի հարմարավետ կդարձնի հաճախորդներից հետադարձ կապի ստացման և վերլուծության գործընթացը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Թել-Սել» ՓԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան