Վերին Շորժայում զոհված զինծառայողը դաշնակցական Յուրա Խուրշուդյանի որդին է․ ՀՅԴ ԳՄ
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գևորգի ծառայակից ընկերներին ու ողջ հայ ժողովրդին՝ ցավալի կորստի կապակցությամբ»,- նշվում է ցավակցագրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան