Քաղաքագետ. «Պատիվ ունեմ» դաշիքն ընտրություններում հաղթելու ամենամեծ պոտենցիալն ունի
Քաղաքագետ, «Ոսկանապետ» վերլուծական կենտրոնի հիմմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սոցիոլոգիական հարցումներն ու հանրային տրամադրությունների վիճակագրությունը՝ հատկապես նախընտրական շրջանում չափազանց հետաքրքիր ու նաև կարևոր երևույթ են։
Հասկանալի է, որ այն տվյալները, որ մենք տեսնում ենք լրատվամիջոցների էջերում կամ տարբեր քարոզիչների ձեռքին, հաճախ ճիշտ չեն, իսկ ավելի հաճախ էլ զուտ որպես քարոզչամեթոդ են օգտագործվում։ Բայց Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրապես գիտական ուսումնասիրություններ են անում և հանրային տրամադրությունների իրական պատկեր գիտեն։
Նման մարդիկ շատ չեն, բայց իրենք կան ու իրենք կարողանում են նաև վերլուծել հարցումներից ստացված արդյունքները։ Այսինքն նրանք ոչ միայն զուտ թվերի մասին են խոսում, այլև տենդենցներն են ուսումնասիրում ու շատ հետաքրքիր եզրահանգումների գալիս։
Այսօր առիթ եմ ունեցել նրանցից մեկի հետ երկար զրուցելու։ Հետաքրքրությանս հիմնական առարկան, բնականաբար, սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքներն էին։ Մանրամասները չեմ ներկայացնի, բայց մի քանի հետաքրքիր փաստ, այնուամենայնիվ, ուզում եմ պատմել։
Նախ, դավաճան կապիտուլյանտի ռեյտնիգը։ Այն այսօր տատանվում է 23-25%-ի սահմաններում։ Ունիկալ երևույթ։ Մարդը կարողացել է համաշխարհային ռեկորդ սահմանել և 3 տարվա ընթացքում 90%-ոց էլեկտորատը մաշեցնել ու 23-25%-ի հասցնել։ Ընդ որում հետաքրքիր է նաև այն, որ ռեյտինգի հիմնական կորուստը պայմանավորված չէ պատերազմի արդյունքներով։ Իշխանության գալուց հետո իր տարբեր ստերի, կեղծիքների, ձախողումների ու այլ քայլերի արդյունքում նա մշտապես ամեն ամիս միջինը 1.5% ռեյտինգ է կորցրել։
Պատերազմը պարզապես ատելությունն է ավելացրել դավաճան կապիտուլյանտի նկատմամբ, որն այսօր տրանսֆորմացվում է իբրև Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգված։ Այսինքն որքան ավելանում է ատելությունը դավաճան կապիտուլյանտի նկատմամբ, այնքան մեծանում է նաև Ռ. Քոչարյանի ռեյտինգը։ Եվ սա երկրորդ հետաքրքիր փաստն է։ Ի դեմս ՀՀ երկրորդ նախագահի քաղաքացիները տեսնում են այն ուժին, որը կարող է պարզապես ոչնչացնել կապիտուլյանտի իշխանությունը։ Ռ. Քոչարյանի հետ մեծ հույսեր են կապում հատկապես նրանք, ովքեր ավելի լավ են գիտակցում երկրի անվտանգային խնդիրներն ու դրանք հաղթահարելու ճանապարհին ուժեղ առաջնորդի կարիք են զգում։
Երրորդը, Փաշինյան-Քոչարյան, պայմանական ասած, երկու «ծայրահեղությունների» միջև չափազանց մեծ ընտրազանգված կա, որն իր համար քաղաքական այլ առաջնորդներ է փնտրում։ Ու ահա այստեղ է, որ բոլորից շատ շահում է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Նրանց պոտենցիալը բավական մեծ է։ Ըստ զրուցակցիս տվյալների, հենց «Պատիվ ունեմ» դաշինքին է հասնում ՀՀ-ում հարցված քաղաքացիների երկրորդային ձայնը։ Այսինքն, եթե որևէ պարագայում քաղաքացին զրկված լինի, օրինակ, իր համար նախընտրելի քաղաքական ուժին ձայն տալու հնարավորությունից, նա իր քվեն տալիս է հենց «Պատիվ ունեմ» դաշինքին։
Ավելի պարզ ասեմ՝ անգամ նրանք, ովքեր որևէ պատճառով չեն քվեարկի Ն. Փաշինյանի օգտին, իրենց ձայնը կտան Սերժ Սարգսյանին։ Ահա այդպես՝ Սերժ մերժողները հիմա հենց նրան են տեսնում որպես լավագույն այլընտրանք։ Եվ սա կարևոր ցուցիչ է՝ վստահ խոսելու այն մասին, որ ՀՀԿ-Հայրենիք դաշինքն ամենամեծ այլընտրանք լինելու արտոնությունն ունի այս ընտրություններում։
Եվս մի կարևոր փաստ՝ կապված «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ընտրություններում հաղթելու հնարավորության հետ, այն է, որ հանրության մեջ զգալիորեն աճել է Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության հեղինակությունը։ Դրա շնորհիվ, օրինակ, Արամ Սարգսյանի ոչինչ չասող և քաղաքական ոչ մի ռեսուրս ու հեռանկար չունեցող «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ հարցումների, այս պահին մոտ 2% քվե ունի։ Մարդիկ պարզապես շփոթում են Հանրապետական ու «Հանրապետություն» կուսակցությունները և դա 2% արդյունք է ապահովում Արամ Սարգսյանին։
Այնպես որ «Պատիվ ունեմ» դաշինքը շատ ճիշտ կանի, եթե մինչ ընտրությունները մնացած այս գրեթե մեկ ամիս ժամանակն օգտագործի Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության դերակատարությունն ընգծելու համար։ Դաշինքի նոր անունը լիարժեք տարածելու և մարդկանց ականջին «նստեցնելու» ժամանակ այդքան էլ չկա։ Իսկ ահա Հանրապետական «սիմվոլիկան» բոլորին արդեն ճանաչելի է և լավ աշխատող»։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» դաշինք. Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի կարող
- «Պատիվ ունեմ»-ի հրավիրած քննարկման արդյունքում հայտարարություն ընդունվեց
- «Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- «Պատիվ ունեմ» դաշինք. Կոչ ենք անում քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան