Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքին Արևմուտքի արձագանքը Զախարավան «հիստերիկ» է անվանում
Արևմտյան երկրների արձագանքը Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված իրավիճակին հիստերիկ է: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
Զախարովան ասել է, որ վերջին տարիներին արևմտյան երկրների նախաձեռնությամբ տարբեր երկրներից ինքնաթիռների հարկադիր վայրէջքի մի քանի օրինակներ են եղել, այդ թվում՝ քաղաքական նկատառումներով:
«Բռնագրոհների մասին, թե ինչպես են նրանք ձերբակալվել՝ առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների կողմից տեղադրված նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են մի երկրից մյուսը տեղափոխել մարդկանց , երրորդ երկրների քաղաքացիներին։ Սա այնտեղ ընդհանրապես հաշվի չի առնվում, սա նորմ է, ռեժիմ: Եվ դրա ֆոնին Արևմուտքը չգիտես ինչու սկսում է հիստերիկություն: Ինչո՞ւ՝ մենք կրկին հասկանում ենք, թե ինչու: Քանի որ Բելառուսն օրակարգում է», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։
Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:
ԵՄ գագաթնաժողով նախօրեին որոշում կայացրեց արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության օդային տարածքով, ինչպես նաև խորհուրդ տվեց, որ եվրոպական փոխադրողները հրաժարվեն Բելառուսի օդային տարածքում թռչելուց:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն արգելեց բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ օդանավակայաններ ու իր օդային տարածքով
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը