
Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով. ՊՆ
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ
- ՊՆ. Զինվորն ինքնակամ լքել է զորամասը
- Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին