Վարդան Ոսկանյան. «Ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ փորձում են զրկել հենց ապագայից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, գրում է.
«Գիտե՞ք, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի բոլոր գործողությունների վերջնանպատակը ո՞րն է։
Հասնել նրան, որ ռազմավարական առումով Հայաստանը այլևս որևէ շանս չունենա ոչ միայն զբաղվելու Արցախի հարցով, այլ նաև կորցնի վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Վրաստանի և Իրանի հետ մեր ճանապարհների վրա վերահսկողություն ստանալու Բաքվի լկտի բռնապետի ձգտումը տեղավորվում է հենց այս «մտայնության» մեջ։
Ուստի կշեռքի նժարին է ոչ թե ինչ-որ «աննշան» իբր անկլավների խնդիր, այլ Հայաստանի և Արցախի ապագա կենսունակության հարցը։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ «ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ՝ որպես ազգ և պետություն, փորձում են զրկել հենց ապագայից»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանը որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին
- Գործող վարչախումբը մեզ հասցրել է ՀՀ իրական տարածքային ամբողջականության խնդրին. Վարդան Ոսկանյան
- Մարուքյան. Տեսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Սովետական Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ
- Քաղաքացիները խմբագրել են. «Կա ապագա առանց Նիկոլ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան