«Կինը, որ փրկեց Ավստրալիան»․ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտնի ամսագրի շապիկին
Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին անվանել են «Կինը, որը փրկեց Ավստրալիան» ու նա հայտնվել է «The Australian Financial Review» ամսագրի շապիկին։
Բերեջիկլյանն այս խոսքերին արժանացել է համաճարակի առողջապահական և տնտեսական մարտահրավերները լուծելու համար և դարձել այն առաջնորդը, որի կարիքն ուներ Ավստրալիային այս դժվար ժամանակներում:
«Մարդիկ երբեմն ասում էին, որ ես չափազանց շատ եմ վերահսկում: Բայց ես վստահ եմ, եթե ուզում եք ինչ-որ բան ստացվի և դուք առաջնորդ եք, ապա ձեզ վրա պատասխանատվություն պետք է ստանձնեք»,-ասել է Գլեդիս Բերեջիկլյանը։
Գլեդիս Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում 1970 թվականի սեպտեմբերի 22-ին: Նա ներգաղթյալներ Գրիքորի և Արշիի երեք դուստրերից ավագն է: Նրա նախնիները զոհ են դարձել 1915 թ. Ցեղասպանությանը: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ իր մանկության տարիներին հաճախ է լսել ուրիշներից, որ իր հայկական ազգանունը կարող է վնասել իրեն կյանքում, ինչը վիրավորել է իրեն: Նա միշտ հպարտանում էր իր ծնողներով՝ մայր, որը բուժքույր էր և հայր, ով աշխատում էր շինարարության մեջ, ներառյալ Սիդնեյի օպերային թատրոնի շենքի կառուցման մեջ:
Գլեդիսն ավարտել է Սիդնեյի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, իսկ հետո Նոր Հարավային Ուելսի համալսարանը: Նա տիրապետում է հայերենին և սերտ կապեր ունի Ավստրալիայի հայ համայնքի հետ: Գլեդիսը Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի առաջին կին վարչապետն է:
Հարակից հրապարակումներ`
- Գլեդիս Բերեջիկլյանը Հայաստանում է
- Արցախի նախագահը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին
- Գլեդիս Բերեջիկլյանն ավստրալիացի հեռուստադիտողին պատմել է իր հայ ընտանիքի մասին
- Ապակե ժայռը. Գլեդիս Բերեջիկլյանը վերջին կանանցից մեկն է, ով պաշտոնավարում է ճգնաժամի պայմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան