«Փաստ». Սյունիքի մարզում քանի՞ ադրբեջանցի զինվորական կա
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր տեղեկությունները, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Հերքումը վերաբերում է կոնկրետ Սև լճի հատվածին, այլ ոչ ընդհանրապես Սյունիքի մարզին:
«Փաստը» զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ տեղեկություն ունի՝ իրականում քանի ադրբեջանցի զինվորական կա Սյունիքում։ Հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց, որ մարզում հազար զինծառայողից ավելի կլինեն. «Հստակ թվեր չեմ կարող նշել, եթե ամբողջ մարզում, ապա հազարից ավելի կլինեն, տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին