Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
Այս պահին ընթանում է «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հանդիպումը լրագրողների հետ։ Ասուլիսը մեկնարկեց առանց նախաբանի։
5-րդ ալիք, Տարոն Կոխլիկյան-Արդեն երկու շաբաթ է՝ ադրբեջանական զինվորները Սյունիք ու Գեղարքունիքի հատվածներից մտել են Հայաստանի պետական սահմաններից ներս։ Ինչո՞ւ չեն գերեվարում նրանց կամ ուժով հեռացնում հարցին՝ Հայաստանի իշխանությունների պատասխանը, ըստ էության այն է, որ փորձում են խոըսափել լայնամասշատվ պատերազմից ու հարցը լուծել բանակցությունների ճանապարհով։ Պարոն նախագահ, որքա՞ն արդյունավետ է բանակցությունների ճանապարհը՝ ըստ Ձեզ։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան-Գիտե՞ք, առաջին հերթին չպետք է տպավորություն թողնել, որ քեզ հետ կարելի է նմանատիպ ձևով վարվել։ Եթե քո քայլեորվ, քո քաղաքականությամբ, քո հայտարարություններով այդպիսի տպավարություն ես թողնում, ստեղծված իրավիճակում դու անընդհատ ունենալու ես նման խնդիրներ տարբեր կետերում։ Քանի դեռ իրենքսպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետությունից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների վերաբերյալ, ապա նման լարվածության պատճառներ ստեղծելու համար լրացուցիչ ճնշում են գործադրելու իրենց նպատակներին հասնելու համար։ Դա է իրավիճակը։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր ընդհանրապես չի արվում։ Այո, առաջին հերթին խնդիրը պետք է բանակցությունների ճանապարհով լուծվի։ Բայց կրկնում եմ, Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը, մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում։ Սա է իրավիճակը։
Ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է հասկանալ, ԶՈՒ-ում այդ քայլերն արվել են գիտելիքի պակա՞սի պատճառով, թե՞ բանակի միտումնավոր քայքայման համար
- Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան
- Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան