Չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Միրզոյան
«Խորհրդարանական դիվանագիտությունը գործում է իր ուժերի ողջ ծավալով և գուցե իր ծավալից անդին»,- պատասխանելով ՀՀ սահմանների խախտման հարցի ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին հայտնեց ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Արարտ Միրզոյանը:
Նա հայտնեց, որ պատգամավորները և նրանց խմբերը տարբեր հարթակներում ակտիվ են Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանը հատելու փաստի և այլ հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Միրզոյանը հավաստիացրեց, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն միջազգային հանրության ուշադրությունն այդ «չափազանց կարևոր հարցի վրա սևեռելու», այն մոռանալ թույլ չտալու և հնրավոր լուծումներ գտնելու հարցում:
Ըստ ԱԺ նախագահի՝ այդ ջանքերի պտուղներն պարբերաբար երևում են հանրային դաշտում՝ հայտարարությունների և բանաձևերի տեսքով:
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ՌԴ Պետդումային նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ վեչջին այցի ժամանակ անկեղծ և կառուցողական քննարկում է ունեցել Հայաստանին հուզող բոլոր հարցերի շուրջ:
«Հայաստանն ունի անվտանգային հարցերին առնչվող միջազգային երկկողմ և բազմակող պայմանագրեր և ես չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները»,- հայտարարեց ԱԺ նախագահը և նկատեց, որ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, իսկ ՌԴ-ի հետ խոսակցությունը շարունակվում է և պետք է պահպանել լավատեսությունը:
Նրա խոսքով, թե՛ խորհրդարանկան, թ՛ գործադիր հարթության վրա մեր խորհրդակցությունները գործընկեր պետությունների հետ շարունակվում են, քննարկվում է նաև հիմնական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ:
«Պետք է միջազգային հանրությունը և ՀՀ-ն ջանգեր գործադրեն րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,- շեշտեց Միրզոյանը և հավելեց, որր կարող է ավլի հեռուն գնալ և ասել, որ միշտ չէ, որ այդպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ և երբեմն սառնասրտությունը, համբերատար և մի փոքր ավելի երկար աշխատանք ավելի՝ արդյունքներն արդյունավետ և ցանկալի են լինելու: