ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը
Օրենսդիրի լիազորությունները ժամանակավոր իրականացնող Ազգային ժողովն այսօր երկու անհաջող փորձ արեց սկսելու հերթական նստաշրջանը, քանի որ քվորում չապահովվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց երրորդ անգամ գրանցվել, սակայն անմիջապես նկատեց որ լուսատախտակին արդեն անհրաժեշտ 75 պատգամավորը գրանցվել է և սկսեց նիստը: Օրակարգում ընդգրկված է 35 հարց:
Նստաշրջանի ընթացքում օրենսդիրը կընտրի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոր անդամ: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը, ով այս պահին ՏՄՊՊՀ Իրավաբանական վարչության պետն է: