
Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շտկել իր սխալը․ Ա․ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել,որում ասվում է․
«Ի լրումն օրվա առաջին կեսին տարածած հաղորդագրության հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը` որոշեց այն շտկել:
Մասնավորապես, օգտվելով միայն այլ աղբյուրներում առկա նյութերից լուսաբանեց այսօրվա ասուլիսը՝ ներառելով այն իր եթերում:
Սույնով շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերությանը մեզ լուսաբանելու համար»:
Նշենք, որ ավելի վաղ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։