Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է. Վանեցյան
«Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ: Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է»,- նշված է «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ, դրա մաս կազմող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ։
Նա նաև նշել է. «Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է:
Նիկոլի իշխանության յուրաքանչյուր օրը շարունակելու է լինել արյունոտ, ցավոտ, զոհաշատ: Իմ խորին ցավակցություններ եմ հայտնում մեր զոհված երիտասարդի ընտանիքին:
Հիշե՛ք, ժողովու՛րդ, Նիկոլը դարձել է պատերազմի, մահվան, պատվազրկության խորհրդանիշը և հոմանիշը: Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ: Հայաստանին խաղաղություն կբերի միայն պատիվ ունեցող ղեկավարությունը:
Նիկո՛լ, դու այդպես էլ կանգ չառար, բայց ես պնդում եմ, որ մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր հայրենքի սահմաններից դուրս, իսկ քեզ կանգնեցնելու ենք օրենքի, ժողովրդի և Աստծո դատաստանի առջև»։
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել․ ՔԿ
- Վերին Շորժայում զոհված զինծառայողը դաշնակցական Յուրա Խուրշուդյանի որդին է․ ՀՅԴ ԳՄ
- Արթուր Ղազինյան. Քանի՞ ճակատագիր պետք է խեղվի, որ այս սրիկաների երկրպագուները հասկանան՝ նիկոլները ՄԱՀ ԵՆ
- ՀՀ-ում հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան