Եթե իշխանությունը որոշում է, որ թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է կռվե՞նք. Արման Աբովյան
«Այն հակառուսական պրոպագանդայի տարափը, որ այսօր շատ ուժեղ լցվում է հայկական տիրույթ, ստիպում է հիշեցնել մի երկու տարրական բան, որոնց մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են»,- խոորհրդարնում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նա չհամաձայնեց տարածվող այն կարծիքի հետ, թե ՌԴ-ն չի պաշտպանել և կոնկրետ քայլեր չի արել, իսկ արածներն էլ մեղմ էին կամ չէին համապատասխանում նրա ստանձնած պարտավորություններին:
«Ռուսաստանը լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանության որոշումների ներքո, եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, մեկ է, պետք է գնանք, կռվե՞նք»,- հայտարարեց Աբովյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը որոշել է այլ ճանապարհով գնալ, ՌԴ-ն էլ ասում է, որ Հայաստանի գործընկերը լինելով, սատարում է նրա ընտրած ուղուն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը պնդեց, որ չպետք է գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները։
Հարակից հրապարակումներ`
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- Չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Միրզոյան
- ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը