Իշխան Սաղաթելյան. Խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տեսլականից՝ փաստերով և առանց պոպուլիզմի
«Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Կարծում եմ, որ այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է հենց այս հարցի հետ»,-ԶԼՄ ներկայացուցիչների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա կարծիքով, դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, ուղղակի այս պահին այն բավականին խնդրահարույց հարց է։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ուժի կողմից ատելության սերմանման հնարավորության վերաբերյալ հարցին, դաշինքի մաս կազմող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանեց, որ այս իշխանությունը բացի ստից, կեղծքից ու ամբոխավարությունից, ուրիշ անելիք ու ասելիք չունի։
«Ողջ ընտրապայքարի ընթացքում փորձելու է շեշտը դնել այ ամենի վրա, ինչ տեսանք վերջին երեք տարում՝ սուտ, կեղծիք, պոպուլիզմ, ամբոխավարություն։ Կարծում եմ, որ մեր հասարակության համար փաստ է այս իշխանության նկարագիրը, ու սուտն ու կեղծիքը տեղ չի հասնի»,-ասաց դաշնակցական գործիչը։
Նրա խոսքով, «Հայաստան» նախընտրական դաշինքն ունի առաջիկա հինգ տարիների համար երկրի զարգացման՝ մանրամասն մշակված ծրագիր, այն շուտով կներկայացվի հասարակությանը։ Չնայած քարոզարշավը կարճատև է, բայց փորձելու են այն ներկայացնել ժողովրդին, հասցնել բոլոր բնակավայրերում։
«Այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տելականից, խոսելու ենք փաստերով, առանց պոպուլիզմի, շատ հստակ թվերով ու ցուցանիշներով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է հասկանալ, ԶՈՒ-ում այդ քայլերն արվել են գիտելիքի պակա՞սի պատճառով, թե՞ բանակի միտումնավոր քայքայման համար
- Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան
- Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու
- Ռոբերտ Քոչարյան. Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք դատարկված գյուղեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան