Խորհրդարանը մերժեց ԱԺ օրակարգ ընդգրկել զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նախագիծը
Խորհրդարանն այսօր երկու անգամ կազմակերպելով քվեարկություն չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված 9 օրինագծերը քննարկվող հարցերի շարք տեղափոխելու համար: Վերջիններիս վերաբերյալ ԱԺ խորհուրդը տվել էր դրական կարծիք:
Օրակարգային մի քանի հարց քննարկելուց հետո նիստը նախագահող Լենա Նազարյանը որոշեց օգտվել «ԱԺ կանոնակարգ» օրենքից, որը հնարավորություն է տալիս երկրորդ բաժնի նախագծերն օրակարգ ընդգրկել առանձին-առանձին քվեարկություններով:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատգամավորներին առաջարկեց կրկին դեմ քվեարկել օրակագծերին, որպեսզի դրանք ընդգրկվեն հաջորդ նիստի օրակարգում:
ԱԺ-ն առանձին քվեարկություններով կրկին չհաստատեց 9-ը նախագծերը:
Մերժված նախագծերի թվում էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը որոշում է, որ թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է կռվե՞նք. Արման Աբովյան
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- Չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Միրզոյան
- ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին