Մայր տաճարում ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները
Սուրբ Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների ընթացքում որմնանկարների շուրջ 25 տոկոսը հանվել է, քանի որ կամ վերականգնման կարիք է ունեցել կամ բուն որմնանկարը, կամ՝ տաճարի այն հատվածը, որտեղ այն եղել է: Այժմ ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները: «Շողակաթ» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատարաստել Մայր տաճարի որմնանկարների վերականգնման ընթացքի վերաբերյալ:
Վերականգնման ավարտից հետո կլինեն որմնանկարների հատվածներ, որոնք նախկինում թաքնված են եղել սվաղի շերտի տակ:
«Մեր օրերի վերականգնող-նկարիչները վիրաբուժական նրբությամբ դրանք հանել են պատմության մութ ծալքերից ի տես բոլորի»,- նշվում է տեսանյութի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները