Ինչ որ անհասկանալի հայտարարութուններ էին տարածվում ադրբեջանական ազդեցության գործակալների մասին.Նաիրա Զոհրաբյան
«Երբ մենք խոսում էինք Հայաստանի սուվերեն տարածքին սպառնացող վտանգի մասին, ինչ-որ անհասկանալի հայտարարություններ էին տարածվում ադրբաջանական ազդեցության գործակալների մասին, ԱԱԾ-ն սարսափազդու հայտարարություններ էր տարածում», հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ մայիսի 12-ից տարբեր հաշվարկներով մինչև 1000 ադրբեջանցի զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքից ներս, դիրքավորվել են և որևէ տեղ չեն պատրաստվում գնալ:
Զոհրաբյանը նկատեց, որ ՊՆ-ն հաստատել է՝ 6 և ավելի օր ադրբեջանցիների հետ բանակցություններ չեն ընթանում:
Անդրադառնալով իմքայլական Վահե Ղալումյանի նախորդ օրվա հարցազրույցին՝ Զոհրաբյանը ասաց, որ վերջինս հայտարարել է, որ Տավուշի մի քանի գյուղեր Խորհրդային Ադրբեջանի գյուղեր են եղել, որոնք են Ներքին Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը, Բաղանիսը, Այրումը, Բարխուդարլուն:
Պատգամավորը կարծում է, որ խոսքը վերաբերում էր նաև Արարատի մարզի Տիգրանաշենին:
Պատասխանելով իր կողմից հնչեցրած հարցադրմանը, թե ի՞նչ կլինի այդ գյուղերը վերադրաձնելու դեպքում՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ադրբեջանական դրոշներ ու զինվորներ կհայտնվեն Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հայկական գյուղերի մոտ՝ ինչպես Որոտանում: Բացի այդ, Երևանից Թբիլիսի-ՌԴ ճանապարհը Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար հատվածում կանցնի Ադրբեջանի տարածքով... Տիգրանաշենը եթե հանկարծ վերադարձվի Ադրբեջանին, ապա Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին