Ն․ Ադոնցը առաջնահերթության մասին
Անարդյունավետ կառավարման համակարգ ունենք, որի հիմքում անորակ կրթությունն է։ Այս մասին «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի նախաձեռնած տնտեսական հարցերով քննարկման ընթացքում ասաց տնտեսագետ Նարինե Ադոնցը։
«Խոսում ենք կայուն զարգացման այլընտրանքային տարբերակների մասին , որոնք տնտեսության համար կարող են էական լինել, սակայն ամենի հիմքում, հանաձայնեք մարդկային կապիտալն է, որակը։
Եթե մեր կրթությանն առաջնային ուշադրություն չդարձնենք մնացած ամեն ինչը հնարավոր չէ իրականացնել ։ Կառավարման արդյունավետ համակարգ չունենք, որի հիմքում ընկած է անորակ կրթությունը։ Եթե հեռավար կրթության նման տեմպերը պահվեց, մեկ տարի հետո մեր տարիների քրտնաջան աշխատանքը միանգամից կորցնելու ենք»,- ասաց տնտեսագետ Ադոցն ու ընդգծեց, որ թեման շատ ցավոտ է իր համար։