Նիդերլանդների դեսպանն այցելել է Գորիս ու հաճելիորեն զարմացել
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը երեկ՝ մայիսի 24-ին այցելել է Գորիս՝ Սյունիքի մարզ, տեղեկություններ ստանալու քաղաքում առկա հնարավորությունների և մշակութային ու տնտեսական գործունեության մասին:
Դեսպանատան ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Կանանց Ռեսուրս կենտրոն կատարած իր այցի ընթացքում նա խոսել է նիդերլանդական «PUM Netherlands senior experts» փորձագետների կողմից կենտրոնին ցուցաբերած աջակցության մասին, ինչպես նաև նիդերլանդական Louet իլիկների ընկերության հետ համագործակցության մասին։
Դեսպանատան էջի փոխանցմամբ, Կանանց Ռեսուրս կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում կանանց տնտեսական և քաղաքական իրավունքների ընդլայնմանը՝ գենդերային քաղաքականության արդյունավետ իրականացման, կանանց առողջության պահպանման, կանանց սոցիալական պաշտպանության բարելավման, գենդերային բռնության կանխարգելման միջոցով և այլն:
Դեսպանը հաճելիորեն զարմացած էր Նիդերլանդների հետ կենտրոնի լայնածավալ շփումներից և անհամբերությամբ սպասում է համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների։
Հարակից հրապարակումներ`
- Արա Այվազյանը ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին հայտնել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը
- Այսօրվա տեսած քարտեզից ակնհայտ էր, որ Սև լճի մեծ մասը ՀՀ տարածքում է. Անդրեա Վիկտորին
- Այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները. Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները