Հունիսի 16-ին Ժնևում կկայանա Պուտինի ու Բայդենի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-ին Ժնևում հանդիպում կանցնացնի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, տեղեկացնում է Կրեմլը:
«Նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա