Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
«Այսօր Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել Հայաստանի ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում»,-հայտարարեց «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հայտարարություններին։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից։
«Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների համատեքստում, չեմ կասկածում, թե ում կցանկանային տեսնել Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ։ Իսկ սա նշանակում է, որ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել մեր երկրի ընտրական գործընթացի վրա ազդելու համար։ Բանաձևը պետք է լինի այսպիսին՝ Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետության համար։ Եթե բոլորս կարողանանք այդ անկյան տակ խնդրին նայել, ապա կարող ենք նաև չենթարկվել նման կարգի ազդեցությունների»,-ասաց նա։
Նրա գնահատմամբ, Ադրբեջանի կողմից հնչած խաղաղության մասին հայտարարություններն էլ հայ հասարակությանն ուղղորդելու փորձեր են։
Անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի այն հայտարարություններին, թե ինքը ստորագրելու է Ադրբեջանի հետ փաստաթուղթը, քանի որ վերջինը համապատասխանում է Հայաստանի շահերին, լրագրողը ՀՀ երկրորդ նախագահին հարց ուղղեց՝ հնարավո՞ր է նման իրավիճակում Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ առաջարկվի։
«Դուք վերջին երեք տարում քանի՞ անգամ եք լսել նման 100 տոկոսանոց հավաստիացումներ Հայաստանի Հանրապետության պետական շահերի հետ համընկնելու մասին։ Մենք ամեն օր ենք լսում նման հավաստիացումներ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում։ Շատ պարզ հարց է։ Ամեն մի քաղաքացի պետք է այդ հարցն ինքն իրեն տա՝ եթե ամեն անգամ դու Հայաստանի շահերից բխող քայլեր ես արել, ապա ինչո՞ւ ենք մենք հայտնվել այս տխուր իրավիճակում։ Ես կարող եմ պնդել, որևէ քայլ, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից, չի արվել այս երեք տարվա ընթացքում ընդհանրապես ոչինչ չի արվել անվտանգության ոլորտում, Ղարաբաղի հարցի կարգավորման գործում, տնտեսական ոլորտում»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տեսլականից՝ փաստերով և առանց պոպուլիզմի
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Վենդետա չի լինի, հանցագործությունների պարտակում՝ նույնպես
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է հասկանալ, ԶՈՒ-ում այդ քայլերն արվել են գիտելիքի պակա՞սի պատճառով, թե՞ բանակի միտումնավոր քայքայման համար
- Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան
- Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան