Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
«Խոսքը բանակցային գործընթացի մասին է և խոսքն ընդհանրապես չի գնում ռազմական գործողությունների ճանապարհով հարցերին լուծումներ տալու մասին»,-
ասուլիսում հայտարարեց «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հանդիպումներից մեկի ժամանակ չէիք բացառել Շուշիի ու Հադրութի վերադարձը, խոսքը զուտ իրավական պրոցեսի մասի՞ն է, թե՞ հնարավոր է դիմեք նաև այլ միջոցների:
Նա նշեց, որ բանակցային գործընթացում հարցն, այնուամենայնիվ, հետ բերել ինքնորոշման իրավունքի դաշտ, փորձել այստեղ ուղղակի դիվանագիտական հմտություններ կիրառելով հասնել որոշակի հաջողության:
«Շատ ծանր է, շատ ցածր մեկնարկային կետից պետք է սկսենք այս աշխատանքը, բայց տեսնում եմ այստեղ հնարավորություն: Չեմ կարող ասել 100 տոկոս, որոշակի հավանականության շեմ նախանշել, բայց տեսնում եմ այդ հնարավորությունը:
Տեսնում եմ նաև, որ գործող իշխանությունն ընդհանրապես ոչ թե չի մտածում դրա մասին, այս հարցի կարգավորման վերաբերյալ այն աստիճանի հուսահատ է, որ մենք իրենց հետ որևէ հույս չպետք է կապենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, եթե «սրանք մնան, այո, զիջելու են, ինչ ասես անելու են», քանի որ տեսնում են, որ մարսում են, քաղաքականապես մարսում են և կարող են անել ամեն ինչ։
«Այո, մեր բանաձևը լինելու է արժանապատիվ խաղաղություն, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժապատիվ։ Մարդը կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրի, դա էլ խաղաղություն է, միգուցե։ Եթե պատրաստ եք նման խաղաղության, ուրեմն՝ գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին և չորեքթաթ տալով ապրեք մի ամբողջ կյանքը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումներին՝ ղարաբաղյան կարգավորման բանալին ՌԴ-ում է և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ձեզ համարում եք ոչմիթիզականության ու առավելապաշտության կրող, ինչպես ՀՀ առաջին նաագահն է նշում իր հոդվածներով, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց. «Ցանկություն չունեմ մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները: Տաս տարի եղել եմ Հայաստանի նախագահ, չի եղել համանախագահների կողմից որևէ մի առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը, մերժեր Հայաստանը: Սա փաստ է: Բոլոր այդ տաս տարիների ընթացքում բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատարաստ ենք այդ առաջարկները քննարկել, Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների:
Ղարաբաղյան կարգավորումն այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ, ուղղակի շատ պարզունակ մեկնաբանություն է: Կա կոնֆլիկտի կողմեր, կա ներգրաված կողմ, կա եռանախագահություն, կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գորընթացներում, հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»:
Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանմամբ՝ առաջին նախագահի ասածը հետևյալն է՝ 1998 թվականին երկրում տեղի ունեցավ հեղաշրջում, այդտեղից սկսվեց աղետը, քանի որ հարցը կարգավորելու հնարավորություն կար:
«Ես կարծում եմ, որ 1998 թվականին կանխվեց Արցախը հանձնելու աղետը: Մեր երկրում կար երկու գաղափախոսություն՝ Արցախը հանձնել, որպեսզի լավ ապրենք, երկրորդ՝ հնարավոր է երկիրը զարգանա՝ չզիջելով: 1998 թվականին կանխվեց Արցախի հանձնումը, իշխանության եկած ուժերը 20 տարում ապացուցեցին, որ հնարավոր է երկիրը զարգացնել առանց զիջելու:
Բայց 2018 թվականին իշխանության եկան այդ գաղափարախոսություն կրող մարդիկ, ովքեր խաղաղության քարոզների տակ երկիրը բերեցին պատերազմի և հանձնեցին, բերեցին իրական աղետ, ողբերգություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրաժարվել են լուսաբանել «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսը. Վարդևանյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ Սյունիքում ադրբեջանցիների թիվը 1000 չէ, 1000-ից ավելի է. Վահե Հակոբյան
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից
- Իշխան Սաղաթելյան. Խոսելու ենք երաշխավորված ապագայից ու զարգացման տեսլականից՝ փաստերով և առանց պոպուլիզմի
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի՝ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու
- Պահանջատիրության մերժումը հույս է ներշնում Լևոն Տեր-ՊԵտրոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները