Վահե Հովհաննիսյան. Նոր Հայաստանի սոցիոլոգիան
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Երեկ Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։
Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։
Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց այս տեղեկատվությանը։ Վերնախավերը զբաղված են այլ ցուցակներով, լայն հասարակությունը` անհասկանալի է, թե ինչով։
Կան զուգահեռ ցուցակներ՝ ում տղան, ում եղբայրը որ ամսին գտնվեց՝ դեկտեմբե՞ր, փետրվա՞ր, մայի՞ս… և կա այլ ցուցակ, թե՝ պատգամավորության ցուցակի որ տեղում ով հաջողացրեց հանգրվանել։
Իր տղերքի, իր զոհերի, իր քաղաքների, իր սրբավայրերի հանդեպ այդքան անտարբեր հասարակությունները չեն կարող հաջողություն ունենալ։ Բացառված է։ Պատերազմից հետո մի ձմեռ ու մի գարուն անցավ, ու մեր տղերքի մարմինները դեռևս սարերում ու ձորերում են։
Բայց Երևանում քեֆեր ու աղմկոտ հարսանիքներ են, ընտրացուցակներում՝ շանտաժով կամ աղերսանքով տեղի կռիվ, ձայնի տասովշիկով ընտրություն։
Մենք մեր իրականությամբ սոցիոլոգիայի լրիվ նոր ճյուղ ենք ձևավորում՝ «հայկական սոցիոլոգիա»։ Առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալու եմ այս խնդրին, թեև դա բավական ծանր և հուսահատեցնող գործ է։ Բայց առանց ցավոտ հարցերի ու պատասխանների՝ ոչ մի առողջացում չի կարող լինել։
Ձայնի տասովշիկով ընտրության գնացող վերնախավերը և նրանց կլիենտ ընտրողները դժվար են պատկերացնում, որ ձևավորվել են նոր ընտրազանգվածներ, օրինակ՝ 18-20 տարեկանում պատերազմ տեսածները, նրանց ընտանիքները, տասնյակ հազարավոր վիրավորները։ Նրանք կան, ուղղակի մենք նրանց չենք տեսնում քեֆերում, հարթակներում, նախընտրական շտաբերում կամ ցուցակի տեղերի համար պայքարում։ Նրանք ունեն իրենց սեփական՝ այս ամենից տարբերվող ցուցակները։ Եվ, վերջապես, կա Եռաբլուրը. «Նոր Հայաստանի» խորհրդանիշը։ Մենք կարող ենք չուզենալ հիշել, նկատել, տեսնել, որովհետև դա մեր «բնականոն կյանքին» վնասում է, բայց դրանից բան չի փոխվելու։
Այս հարցերը ես անպայման տալու եմ, որքան էլ դրանք շատերին դուր չգան, և ես կարևոր եմ համարում նշել մի քանի անուն, ովքեր որպես կայացած անհատներ հանրային կյանքում իրենց ձևակերպումներով հանդես են գալիս որպես քաղաքացի ու ձևավորում են զուգահեռ արժեքներ, որոնք տարբերվում են ընդհանուրից՝ Արփինե Հովհաննիսյան, Գառնիկ Գևորգյան, Արմեն Աշոտյան, Էդիկ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ հովվի և չոբանի միջև
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև
- Վահե Հովհաննիսյան. «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ
- Վահե Հովհաննիսյան. Քոչարյան. Առաքելություն 911
- Վահե Հովհաննիսյան. Ի՞նչ է եղել, որ... Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին
- Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Կարմիր բերետի և սպիտակ դրոշի Նոր Հայաստանը
- Պարտության սիմվոլն ուզում է իր նվաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. 10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ
- Վահե Հովհաննիսյան․ Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան