Դաշնակցային հարաբերություններ ձևավորեցինք «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հետ. Տիգրան Ուրիխանյան
«Մենք ներկայացնելու ենք ցուցակ, որը բերելու է ռեֆորմներ, իրականացնելու է սուպերծրագիր՝ կրթականից, սոցիալականից, առողջապահականից և գյուղատնտեսականից սկսած մինչև երկրում անվտանգության կատարյալ, հարատև ապահովում և հեռանկարային զարգացում»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ներկայացնելով ընտրություններին «Ալյանս» կուսակցության մասնակցության ձևաչափը:
Ըստ պատգամավորի՝ «Ալյանս»-ը հայտարարել էր, որ միայնակ է գնալու ընտրությունների և ձևավորել էր թիմ՝ կենտրոնանալով ռեսուրսների, սեփական ցուցակների ու թիմի վրա:
«Մենք առանձին ցուցակներով մասնակցելու էինք ընտրություններին, բայց կարճ ժամանակ առաջ տեղի ունեցավ սարսափելին՝ մեր երկրի, հայրենիքի, տան պատերը ճաք տվեցին, մեր Հայաստանի դռան կողպեքը կտրեցին և օտարները հայտնվեցին մեր տան պետական սահմանից այս կողմ»,- հայտնեց Ուրիխանյանը և հավելեց, որ այդ պատճառով պետք է բոլոր ջանքերը նրդնել, որ օր առաջ կեղտոտ ավանտյուրաների մեջ չեղած, որևէ խարդախության հետ չառնչվող մարդկ և ուժերը միավորվեն:
Նա հայտնեց, որ իր կուսակցությունն առաջինն են հայտարարել, որ պատրաստ են վայր դնել ամբիացիաները և ձեռք պարզել լայն դաշինքի ձևավորման ուղղությամբ:
«Դաշնակցային հարաբերություններ ձևավորեցինք, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հետ մենք ունենք միասնական ձևաչափ»,- հայտնեց «Ալյանս» կուսակցության առաջնորդը և հավելեց, որ վաղը ԿԸՀ կներկայացնեն միասնական ցուցակներ:
Տիգրան Ուրիխանյանը դրանով հաստատեց, որ համագործակցության ձևաչափ է ձեռք բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ «Ռուսաստանում հայերի միության նախագահ» Արար Աբրահամյանի հետ:
«Մենք վաղը ներկայացնելու ենք ցուցակ, որտեղ ընդգրկված են մարդիկ որոնք ոչ սև են, ոչ սպիտակ, արատավարված չեն եղել, մտավորկականներ են, օգտակար գործողության գործակից ունեցող մարդիկ և հայրենասերներ են»,- հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմին մասնակցած պետական ծառայողների պարգևատրումները պետք է վճարվեն մինչև 2021 թ. հուլիսի 30-ը
- Խորհրդարանը մերժեց ԱԺ օրակարգ ընդգրկել զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նախագիծը
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- Չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Միրզոյան
- ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին