Հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել․ ՔԿ
«2021թ.մայիսի 25-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել ՀՀ պետական սահմանի Վերին Շորժա բնակավայրի հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ։
Նրանք պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը, որի ընթացքում դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ էլ ժամը 15:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ:
Կատարվում է նախաքննություն»,-հայտնում է :ՀՀ քննչական կոմիտեն։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Շորժայում զոհված զինծառայողը դաշնակցական Յուրա Խուրշուդյանի որդին է․ ՀՅԴ ԳՄ
- Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել. ՊՆ
- Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը. ՄԻՊ
- «Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան