Գործադիրը վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսում իրական շահառուին թաքցնելու դեպքում
«Նախագծով իրական պայմաններ են ստեղծվում իրավաբանական անձ համարվող իրական շահառուների բացահայտման համար»,- այսօր խորհրդարանում հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ առկա կարգավորումենրում օգտագործվում է երկու եզրույթ՝ իրական սեփականատիրոջ և իրական շահառուի և նախագծով միասնական ինստիտուտ է նեդրվում՝ տերմինաբանական փոփոխությամբ ապահովելով դրանց միասնական ընկալումը:
Արդարադատության նախարարը նշեց, որ գործող իրավանորմատիվ բազայով իրական սեփականատիրողջ բացահայտումը նախատեսվում է իրավաբանական այն անձանց համար, որոնց թողարկած արժեթղթերը ցուցակված են ՀՀ ֆոնդային բորսայում, ինչը չի բխում միջազգային չափանիշներից:
«Նախագծում նշվում է, որ իրավաբանական անձը մասնակի ազատվում է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացումից, եթե վերջինս և նրան վերահսկող իրավաբանական անձի բաժնետոմսերն ցուցակված են իրական շահառուներին բացահատելու չափանիշներին համարժեք ֆոնդային բորսայում»,- հայտնեց Ռուստամ Բադասյանը
Ըստ նրա՝ գործող օրենսդրությունը չի նախատեսում նաև պետռեգիստր ներկայցված տվյալների ստուգման արդյունավետ մեխանիզմներ, որոնք կարևոր են դրանց արժանահավատության հաստատման համար և նախագծով նախատեսվում է տվյալների նախնական և ընթացիկ ստուգում՝ անճշտությունների վերաբերյալ այլ մարմիններին ծանուցելու միջոցով:
Արդարադատության նախարարը հայտնեց, որ օրինագծով իրավաբանական անձին պարտավորեցվում է տարին մե անգամ իրականացնելու պատշաճ ուսումնասիրություն իր իրական շահառուներին բացահայտելու նապատակով՝ փաստաթղթավորելով գործընթացը:
Նա հավելեց, որ օրինագիծը վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսում իրական շահառուների բացահայտման օրենսդրությունը խախտելու համար, այն դեպքում երբ նախկինում միայն նախատեսված էր լիցենզիայից զրկելու դրույթը:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը մերժեց ԱԺ օրակարգ ընդգրկել զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նախագիծը
- Եթե իշխանությունը որոշում է, որ թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է կռվե՞նք. Արման Աբովյան
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում