«Հրապարակ». Նախաքարոզչական այցեր քաղաքների խնդիրներին ծանոթանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «2 ընդդիմադիր ռադիկալ դաշինքները՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ»-ն ու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը», այս օրերին զբաղված են նախաքարոզչական այցերով ու հանդիպումներով։ Եթե «Պատիվ ունեմ»-ը որդեգրել է տնետուն, դռնեդուռ գնալու, գյուղերով շրջելու մարտավարություն, որ ծանոթանան քաղաքացիների խնդիրներին, ապա «Հայաստանն» ավելի շատ ակումբային, փակ հանդիպումների կողմնակից է։
Ռոբերտ Քոչարյանն ակտիվ հանդիպումներ է սկսել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ 2 օր առաջ հանդիպել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, երեկ Արմավիրի մարզի ակտիվի հետ է հանդիպել։ Ի դեպ, եռյակի մյուս անդամները՝ Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, չեն մասնակցում։ Մեզ ասացին՝ դերերը բաշխված են, ամեն մեկն իր թիմով և առանձին ուղղություններով է աշխատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: