Պատերազմին մասնակցած պետական ծառայողների պարգևատրումները պետք է վճարվեն մինչև 2021 թ. հուլիսի 30-ը
«Առաջին կիսամյակի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձանց համար նախատեսված պարգևատրումները պետք է վճարվեն ոչ ուշ քան 2021 թվականի հուլիսի 30-ը»,- խորհրդարանում հայտնեց Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
Վերջինս ներկայացնում էր երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով, փոփոխություններով սահմանվում է սոցիալական երաշխիքներ այն անձանց համար, որոնք կամավոր կամ զորահավաքի ու զորակոչի միջոցով ընդգրկված են եղել ռազմական գործողություններում:
Վաչե Քալաշյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում այդ աշխատողների աշխատավարձի պահպանության երաշխիքներ սահմանել և այն ընդգրկվում է աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված:
Ըստ նրա՝ այդ ժամանակահատվածում կիսամյակային գնահատականի կամ կատարողականի բացասական գնահատման դեպքում, հանրային ծառայողների նկատմամբ չի կիրառվի «աշխատավարձի իջեցում» կամ «բնականոն աճի կասեցում» միջոցները:
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը որոշում է, որ թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է կռվե՞նք. Արման Աբովյան
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին