Խորհրդարանը քննարկեց հանրային ծառայողներին լողավազաններ և մարզասրահներ ուղղորդող օրինագիծը
«Փոփոխություններով առաջարկվում է սոցիալական փաթեթի միջոցներից օգտվելու հնարավորություն ընձեռել, այդ թվում` սպորտային-առողջարանական կամ սպորտային համալիրների, լողավազանների կամ այլ մարզական ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար»,-խորհրդարանում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետական ծառայողների վարձատրման» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինքի նախագիծը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն` պետական պաշտոններ զբաղեցնող կամ քաղծառայողներ հանդիսացող անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները կարող են օգտվել սոցիալական փաթեթից, դրանք օգտագործելով առողջապահության, հիփոթեքային վարկերի, ուսման վարձի, Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում հանգստի ծառայությունների համար:
Փոխնախարարը հայտնեց, որ փոփոխություններն առաջարկվում են առողջ ապրելակերպի և ֆիզիկական կոփվածության սկզբունքի ձևավորման համար:
Նա նկատեց, որ օրենսդրական այդ նախագծի շահառուները հանրապետության փոխնախարարները, նախարարները, փոխխոսնակներն ու վարչապետը , ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները չեն:
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը որոշում է, որ թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է կռվե՞նք. Արման Աբովյան
- 2016 թ. ՀՀ-ում եղել է 353 հազար հեկտար մշակվող հողատարածք, իսկ 2020 թվականին՝ 222 հազար. Թագուհի Թովմասյան
- Չեմ կարծում որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները. Միրզոյան
- ԱԺ-ն քվորումի բացակայության պատճառով երկու անհաջող փորձից հետո միայն սկսել հերթական նստաշրջանը