ԱԱԾ պահեստազորի սպաներ. Նենգ հնարքների է դիմում գործող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ասեկոսեն լուրի տեսակ է, որի աղբյուրը թեև անհայտ է, չստուգված, սակայն տարածում գտնելու համար բավականաչափ հետաքրքիր է որպես տեղեկատվություն։ Ժողովուրդն անվրեպ է նկատել, որ այն ձայնից արագ է տարածվում՝ ունենալով ներազդման անհամեմատ մեծ էֆեկտիվություն։ Պատահական չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կեղծ տեղեկությունների տարածման համար տեղում գնդակահարում էին։
Սա՝ ի միջի այլոց։
Հայաստանի Հանրապետությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է՝ լուրերի տարածման խիստ լայն ֆրոնտով։ Հատկապես ջանում են գյուղական համայնքների որոշ աշխատակիցներ, որոնք վարչակազմի ցուցումով օրվա հացի խնդիր ունեցող գյուղացիների միջոցով ու շրջանում լուրեր են տարածում, թե ընդդիմությունը գնելու է ընտրողների ձայները։ Ընդ որում շրջանառության մեջ է դրված ընտրակաշառքի բավական պատկատելի թվային արտահայտություն՝ 50-100 ԱՄՆ դոլար։
44-օրյա պատերազմում օրացուցային յուրաքանչյուր օրվա կտրվածքով երկրի բնակչությանը կանոնավորապես սուտ լուրերով կերակրած օրվա իշխանությունների հաշվարկն ավելի քան պարզ է՝ մինչև վերջին վայրկյանն ընտրողին պահել ընտրակաշառք ստանալու կեղծ սպասումի մեջ ու այդպես էլ, գումարը չստանալու պատճառով, վրեժխնդիր լինել ընդդիմությունից՝ ձայները տալով գործող վարչակազմին։
Ժողովրդական մեկ այլ ճշմարտություն ասում է, որ խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում։ Չտեսնելով վերարտադրման այլ հնար՝ ահա այդպիսի էժանագին և նենգ հնարքների է դիմում գործող, հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոններից ազատում են պետական համակարգի այն աշխատակիցներին, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Ունենք պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Ձեր փնտրած սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ՝ ԱԱԾ գործընկերներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան