Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց համանուն խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Հանձնաժողովում ներկա լրագրողներին նա ներկայացրեց ցուցակի առաջին հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներին։
1. Ծառուկյան Գագիկ
2. Մելքումյան Միքայել
3. Տոնոյան Իվետա
4. Սիմոնյան Դավիթ
5. Գուլոյան Կարապետ
6. Իսայան Շաքե
7. Գևորգյան Քաջիկ
8. Աբովյան Արման
9. Սարգսյան Լուիզա
10. Դավթյան Հրանտ։
Հարցին, թե ինչու ԲՀԿ-ական հայտնի դեմքերը չկան ցուցակում, Աբովյանը պատասխանեց՝ գոյություն ունի սերնդափոխություն, պետք է ճանապարհ հարթվի նոր դեմքերի համար։
«Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք չեն ընդգրկվել այս ցուցակում, ապա խնդրում եմ ու հորդորում՝ սև կատու մութ սենյակում չփնտրել»,-ասաց նա։
Ավելի ուշ ԲՀԿ ֆեյսբուքյան էջում հրապարակվեց ևս տասը թեկնածուների անունները.
11. Օքմինյան Սուրեն
12. Առուստամյան Նորա
13. Ստեփանյան Տիգրան
14. Ծառուկյան Արտյոմ
15. Նասիբյան Մայրանուշ
16. Մադաթյան Հրանտ
17. Հարությունյան Արսեն
18. Վիրաբյան Հասմիկ
19. Դավթյան Դավիթ
20. Մինասյան Կառլեն
Հարակից հրապարակումներ`
- Սոցհարցումները փաստում են՝ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ բարձրանում. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան