ԵԽ նոր զեկույց․ Բանտարկյալների միջև բռնություններ, ոչ ֆորմալ հիերարխիա, որոշների համար շքեղ պայմաններ
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ- CPT) այսօր հրապարակել է իր զեկույցը՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարված պարբերական այցի մասին, որը ներառում է ոստիկանության, քրեակատարողական, հոգեբուժական և սոցիալական խնամքի հաստատությունները, ինչպես նաև զեկույցին Հայաստանի կառավարության պատասխանը:
Նոր զեկույցում Կոմիտեն ողջունում է քրեակատարողական համակարգի որոշ դրական զարգացումներ (գերբնակեցվածության լուծման ուղղությամբ առաջընթաց, արտաքին աշխարհի հետ շփումների զգալի դյուրացում, անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի մեղադրանքների վերացում):
Այնուամենայնիվ, այն լուրջ մտահոգությամբ է նշում, որ իր երկարամյա առաջարկությունները, որոնք վերաբերում են ոստիկանության պահման տակ գտնվող անձանց իրավական երաշխիքներին, բանտերում նյութական պայմաններին, ռեժիմին և առողջապահությանը, ինչպես նաև հոգեբուժական հաստատություններում աշխատակազմի մակարդակներին և իրավական երաշխիքներին, դեռևս պետք է իրականացվեն։
Զեկույցն անդրադառնում է ոստիկանության հիմնարկներում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև Ձորակ սոցիալական Հոգեբուժական խանգարումներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում պայմաններին:
Նշվում է, որ ոստիկանության հաստատություններում Կոմիտեն գործնականում ոչ մի բողոք չի ստացել ոստիկանության կալանքի տակ պահվողների նկատմամբ բռնության վերաբերյալ:
«Այնուամենայնիվ, «ոչ ֆորմալ զրույցները», այսինքն՝ անձանց ոստիկանություն հրավիրելը նախքան պաշտոնապես կասկածյալ հայտարարվելը և կալանքի մասին արձանագրություն կազմելը, և հաճախակի դե ֆակտո այնտեղ նրանց պահելը ժամեր ու անգամ օրեր, կարծես չգրանցված բանտարկություն է, որը բազմիցս քննադատվել է Կոմիտեի կողմից, լիովին չի վերացել, հատկապես Երևանից դուրս։ Կոմիտեն հերթական անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել այս պրակտիկան»,-ասվում է զեկույցում։
2015 թվականից ի վեր իրավիճակը վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքների հետ կապված (մասնավորապես, բանտարկության ծանուցում, փաստաբանին հասանելիություն և իրավունքների մասին տեղեկատվություն) մնացել է անփոփոխ։
Ասվում է, որ այս երաշխիքները գործնականում բավարար կերպով գործում էին, բայց միայն այն պահից, երբ ոստիկանությունում անձի պահումը պաշտոնապես ձևակերպվում և պատշաճ կերպով արձանագրվում է: Ուստի «ոչ ֆորմալ զրույցների» հրավիրվածները չէին կարող օգտվել այդ իրավունքներից: Ոստիկանական հաստատությունների խցերում նյութական պայմանները շարունակում էին ընդհանուր առմամբ բավարարել:
Ինչ վերաբերում է բանտերին, ապա 2019-ին Կոմիտեի ներկայացուցիչների կողմից այցելած բանտերից ոչ մեկը գերբնակեցված չի եղել, ինչը շատ դրական և ողջունելի զարգացում է:
Կոմիտեն հավասարապես ողջունում է Հայաստանի իշխանությունների ծրագրերը` 2022 թվականի վերջին փակել իրենց այցելած մի քանի հին բանտերը (Գորիս, Հրազդան, Նուբարաշեն, Երևան-Կենտրոն և Կենտրոնական բանտային հիվանդանոց), որտեղ նյութական պայմանները շատ վատ են, և դրանք փոխարինելու նոր բանտերով կամ ստորաբաժանումներով:
«Չնայած չեն ստացվել անձնակազմի կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ մեղադրանքներ, բանտարկյալների միջև բռնությունը, ահաբեկումը և շորթումը մնացել է խնդիր հաստատությունների մեծ մասում, մեծ մասում և այն ակնհայտորեն կապված էր բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի կայուն ազդեցության հետ:
Այս երևույթը ցույց է տրվում շարունակաբար գոյություն ունեցող զարմանալիորեն ավելի լավ, բանտարկյալների «շքեղ» կացարաններով և բանտերում մեծ քանակությամբ արգելված իրերի (ներառյալ բջջային հեռախոս և թմրանյութեր) առկայությամբ, որոնք կապված են հանցագործ «շեֆերի» կազմակերպած և վերահսկվող թրաֆիքինգի և շորթումների հետ»,-ասվում է զեկույցում։
Ասվում է, որ Կենտրոնական բանտի հիվանդանոցում նույնպես պատվիրակությունը զարմացրել է այն, որ հիվանդ բանտարկյալներից շատերը, եթե ոչ մեծ մասը, ստիպված էին ապրել վատ պայմաններում՝ առողջապահական հաստատությանը չհամապատասխանող, որոշ բանտարկյալներ, որոնք հիմնականում ընդհանրապես հիվանդ չէին, հաստատությունում մնում են շատ երկար (մինչև 6 տարի)՝ ակնհայտորեն վայելով շատ հարմարավետ պայմաններ:
Պատվիրակության հստակ տպավորությունն այն էր, որ այդ բանտարկյալների համար (որոնք հստակորեն պատկանում էին բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի բարձրագույն օղակներին), Կենտրոնական բանտային հիվանդանոցն իրականում նման էր «շքեղ հյուրանոցի», այլ ոչ թե մի վայրի, որտեղ նրանք բուժվելու էին որևէ հիվանդության համար:
Կոմիտեն խնդրել է ՀՀ իշխանություններին՝ ներկայացնել իրենց բացատրությունները, թե ինչպես է թույլ տրվել այս ցնցող իրավիճակը զարգանալ և պահպանվել բանտի կենտրոնական հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, այն կոչ է անում ՀՀ իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի գոյությանը և ակտիվացնելու նրանց ջանքերը՝ բանտարկյալների միջև բռնության դեմ պայքարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա