«Ժողովուրդ». Տիգրան Արզաքանցյանի դեպքում մի փոքր շտկում. Պաստառների վրա պետք է գրվեր, ոչ թե «ուժը մարդն է», այլ «ուժը կինն է
«Ժողովուրդ». Տիգրան Արզաքանցյանի դեպքում մի փոքր շտկում անելու կարիք կա. Պաստառների վրա պետք է գրվեր, ոչ թե «ուժը մարդն է», այլ «ուժը կինն է»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանից «քաղաքական հյուրախաղերով» Հայաստան եկած Տիգրան Արզաքանցյանը շարունակում է մայրաքաղաք Երևանը և հարակից մարզերը ողողած պահել իր մեծադիր լուսանկարներով՝ ազդարարելով՝ ուժը մարդն է: Իհարկե, ուժը մարդն է, բայց Տիգրան Արզաքանցյանի դեպքում մի փոքր շտկում անելու կարիք կա:
Թերևս պետք է պաստառների վրա գրվեր, որ Տիգրան Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է»: Ինչո՞ւ. որովհետև Արզաքանցյանի քաղաքական ծրագրերի հետևում կանգնած է և հովանավորում է Արզաքանցյանին հենց նրա կինը՝ Նատալիա Ռոտենբերգը:
Նա ռուս մեծահարուստ Արկադի Ռոտենբերգի երկրորդ կինն էր, ում հետ պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին։
Նշենք, որ Արկադի Ռոտենբերգի կարողությունները 2018թ-ին գնահատվել են 3,1 մլրդ դոլար։ Բացի այդ, տեղեկացնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում. մեկը գինեգործության ոլորտում է գործունեություն ծավալում, մյուսը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» ՍՊԸ-ն, գրանցվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 5-ին, որտեղ Նատալյա Ռոտենբերգը միանձնյա բաժնետեր է։ Այս ընկերությունը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի ծննդավայր Գավառում՝ Դաշտոյան փողոցի 27 շենքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան