«Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել առաջին օրինագիծը և 20 րոպե ընդմիջում վերցրեց
Խորհրդարանը, 72 պատգամավորով սկսելով հերթական նիստը, անհաջող փորձ արեց քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված նախագծերը:
Պատգամավորները տապալեցին առաջին իսկ օրինագծի՝ կառավարության նախաձեռնած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը:
Օրինագիծը չհավաքեց բավարար թվով ձայներ և չընդունվեց առաջին ընթրցմամբ: Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց երկրորդ անգամ հարցը դնել քվեարկության՝ տեխնիկական խնդիրների հիմնավորմամբ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդերց՝ նկատելով որ խորհրդարանական մեծամասնությունը դահլիճում չունի նախագծերն ընդունելու համար բավարար ձայներ: