Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%. Մարտին Գալստյան
«Մեր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա վերջում կազմելու է մոտավորապես 70%»,-խորհրդարանում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային պահուստները 2020 թվականի ավարտին եղել է 3 մլրդ ԱՄՆ դոլար:
Գլխավոր դրամատան ղեկավարը կանխատեսեց, որ տարիների ընթացքում պետական պարտքը պետք է վերադարձվի պարտք/ՀՆԱ 60 %-ի հարաբերակցության շրջանակ, որը ֆիսկալ կանոնի շրջանակներում է:
«Այս տարի դեֆիցիտի բարձր մակարդակով է բյուջեն աշխատել, որը խելամիտ է, քանի որ տնտեսությունը պետք է խթանել»,-պատգամավորներին հայտնեց Մարտին Գալստյանը
Նա հավաստիացրեց, որ առաջիկա տարիներին բյուջեի դեֆիցիտի տոկոսը կիջեցվի, որը կնպաստի նաև պարտքի կայունացման գործիքին:
ԿԲ նախագահը հայտնեց, որ կառույցի դիտարկումներով անոմալ է եղել կարագի գնի վարքագիծը, քանի որ միջազգայի շուկայի և փոխարժեքի հետ համադրելի չի եղել, իսկ մյուս ապրանքների գծով պատկերը համահունչ է եղել միջազգային շուկաների հետ:
Մարտին Գալստյանը բերեց բուսական յուղի միջազգային շուկաների գնաճի օրինակը, որը կազմել էր 70 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկեց արտադրական կանեփի արտադրությունը խթանող օրինագիծը
- ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
- «Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել առաջին օրինագիծը և 20 րոպե ընդմիջում վերցրեց