«Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
«Թե ցուցակը, որը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմինների կազմը, որը ներկայացնելու ենք, չափազանց մրցունակ է, և իրապես կազմված է Հայաստանի կադրային դարբնոցի ներկայացուցիչներով»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական Ընտրական հանձնաժողով բերած Սոս Հակոբյան։
Դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ էին բերել դաշինքի անդամ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ու ՀՀԿ-ական երիտասարդ գործիչ, ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Աննա Մկրտչյանը։
Սոս Հակոբյանն ասաց՝ ցուցակը շատ ներկայացուցչական են, դրանում ընդգրկված են թե երիտասարդ գործիչներ, ինչպես նաև կան պետական կառավարման մեծ փորձ ունեցող, հարուստ գիտելիքներով անձինք։
ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանն ավելացրեց, ցուցակում ընդգրկված են և մարզերի, և Երևանի բնակիչներ, այն կազմելիս առաջնորդվել են «Եվ էներգիա, և ուժ, և գիտելիք, և փորձ» բանաձևով։
Նա նշեց, որ ՀՀԿ-ական հայտնի գործիչներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը ցուցակում չեն ընդգրկվել իրենս իսկ ցանկությամբ, սակայն ակտիվորեն ներգրավված են «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի աշխատանքներում։
Սոս Հակոբյանն ընթերցեց ցուցակի առաջին տասնյակը.
1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Տիգրան Աբրահամյան
8.Մարտուն Գրիգորյան
9. Թեհմինա Վարդանյան
10. Արման Սահակյան։
Սոս Հակոբյանն ասաց, այս պահին ամփոփման փուլումէ դաշինքի նախընտրական ծրագիրը, որի մշակման գործում մասնակցություն են ունեցել ամենատարբեր ոլորտների առաջնակարգ մասնագետները։
Հարակից հրապարակումներ`
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- Փաստաբանն ահազանգում է. Այս անգամ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան