Ռուբեն Մխիթարյանը՝ Արմեն Աբովյանի հայտարարության մասին. Այդ թեզը ԿՌՈՒՏԻՏ է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնիսկ չի դիտարկում կոալիցիաների ֆորմատը։ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Մենք դիտարկում ենք միայն ու միայն մի պարզ ու հստակ իրողություն. Մենք գնում ենք հաղթելու և մենք հաղթելու ենք»,-ասաց ԲՀԿ-ական գործիչը։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ #antinikol նախաձեռնության անդամ, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստենք, որ Արման Աբովյանը որպես ԲՀԿ ներկայացուցիչ չբացառեց ապագայում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը:
Արման ջան, դուք գիտեք, որ չեք հաղթելու ու գիտեք, որ կոալիցիան անխուսափելի է: Եթե դուք ասում եք, որ գնում եք հաղթելու, ուրեմն ձեր պատկերացումերը սեփական շանսերի մասին գերխեղված են:
Քանի որ քեզ ես չեմ համարում ոչ գիտակից մարդ, հակառակը՝ համարում եմ ԲՀԿ-ի կրթված ու խելացի մասի առանձնացող ներկայացուցիչներից մեկը, ստիպված եմ ֆիքսել, որ քո մանևրելը ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու հետ կապված հարցի շուրջ մեկը ինձ ստիպում է պնդել այսուհետ, որպեսզի ԲՀԿ-ին նույնպես ձայն չտան:
Հուսով եմ՝ մոտակա 2 օրվա մեջ մենք կլսենք ձեր հստակ դիրքորոշումը, այլ դեպքում խուսանավել ձեր մոտ չի ստացվի: «Մենք գնում ենք հաղթելու, դրա համար կոալիցիաների հարց չենք դիտարկում» թեզը ԿՌՈՒՏԻՏ Է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան