Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ.Վաղարշակ Հարությունյան
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ հերքելով տեղեկությունը, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական մարտական դիրքերը»,-պատասխանելով պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին՝ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:
Ակնհայտ համարելով Ադրբեջանի մտահղացումը՝ Հարությունյանը հայտնեց, որ ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, նրանք փորձում են դա կոծկել:
«Դա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմն է գործողությունների գնում: Մենք գիտենք՝ իրենք ինչ մարտավարություն են որդեգրել: Ալիևն ասում է՝ սահման ենք ճշտում, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Վաղարշակ Հարությունյանը համաձայնեց Ալիևի հնչեցրած նման ապատեղակատվությունները չտարածելու՝ լրատվամիջոցներին ուղղված պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հորդորի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա