Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների. Արա Այվազյան
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:
Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին
- Արա Այվազյան․ Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգությանը
- Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»