Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Չորեքշաբթի՝ մայիսի 26-ին, Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Ընտրատեղամասերը բացվել են ժամը 07.00-ին և կփակվեն 19.00-ին:
2021 թվականի ընտրություններում Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար հավակնում են գործող նախագահ Բաշար ալ-Ասադին, «Սոցիալիստական միություն» կուսակցության նախկին պատգամավոր Աբդուլլահ Սալում Աբդուլլահին և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:
Սիրիայի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն ընդունել է թեկնածուների դիմումները նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաջորդած 10 օրվա ընթացքում: Ընտրություններին կարող են մասնակցել միայն այն թեկնածուները, որոնց աջակցել է առնվազն 35 պատգամավոր: Սիրիայի ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 անդամից:
Բաշար ալ-Ասադն առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2000 թվականին: