Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի թշնամին գա ու սպանի մեզ մեր իսկ տներում. Արման Աբովյան
«Բաքուն և Անկարան գնում են տարածաշրջանում կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով, ինչը շահավետ չէ ոչ ՀԱՊԿ-ին, ոչ Ռուսաստանին»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ այդ երկու պետությունները փորձում են Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դուրս մղել տարածաշրջանից:
Աբովյանը եզրակացրեց, որ տարածաշրջանում խորքային խաղ է գնում, որում Հայաստանը չպետք է լինի դիտորդի դերում և թույլ չտա, որպեսզի նրա վրա ճնշում գործադրեն։
Ըստ պատգամավորի, Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը առաջ են գնում այն օրակարգով, որը նշել է Երևանը, սակայն ամեն ինչ չէ, որ գտնվում է հրապարակային հարթությունում։
«Պետք է հասկանալ, որ թշնամին թափանցել է մեր տարածք և ցանկանում է մասնատել Հայաստանը։ Շանտաժիստը պայմաններ է ներկայացնում, և հասկանալի է, որ դա միշտ է տեղի ունենալու»,- հայտնեց Աբովյանը և եզրակացրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը մտադիր չեն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլ ցանկանում են միավորվել միմյանց:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը եզրակացրեց, որ Հայաստանի գործողությունների համակարգը չի աշխատելու։
Շեշտելով, որ ամեն ինչ տանում է դեպի լարվածության աճի՝ Արման Աբովյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է այլ միջոցներ ձեռնարկել, և ըստ նրա, որքան ավելի շատ են Հայաստանի իշխանությունները խաղարկում թեզը, թե եթե տեղի չունենա սահմանազատում, ապա ադրբեջանցիները իրենց զորքերը դուրս չեն բերի, այնքան ավելի վատանում է իրավիճակը։
«Հասկանալի է, որ բոլորը ցանկանում են լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, բայց ոչ ոք չի ցանկանում, որպեսզի թշնամին գա ու սպանի մեզ մեր իսկ տներում»,- եզրափակել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
- «Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել առաջին օրինագիծը և 20 րոպե ընդմիջում վերցրեց
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին