«Հրապարակ». Փաստաբանների հետ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերվել
«Հրապարակ» թերթը գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքը բոլոր ճակատներում է պատրաստվում ճակատամարտի։ Նախաքարոզչական, ապա քարոզչական կազմակերպված աշխատանքներ ծրագրելուց զատ, լրջագույն աշխատանքներ են տանում նաև ընտրական և հետընտրական գործընթացները վերահսկելու, խախտումները հավաքագրելու, ժամանակին բողոքարկելու ուղղությամբ։
Մենք տեղեկացանք, որ դաշինքը մի խումբ փաստաբանների հետ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել, և նրանք աշխատելու են նախընտրական ու հետընտրական ողջ ընթացքում՝ հավաքագրելու են ընտրական խախտումները, իրավական աջակցություն են ցույց տալու ընտրողներին ու շտաբների աշխատողներին, ապա մասնակցելու են բողոքարկման գործընթացին։
Գաղափարը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, հավանաբար, որոշել են դաս քաղել 2018-ի ընտրություններից, երբ ընդամենը մեկ տոկոս պակասեց խորհրդարան անցնելուն։ Կուսակցությունում թեև կասկածներ չունեին և անգամ փաստեր ունեին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց դրանք չբողոքարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում