Ժիրայր Սեֆիլյանն այս ցուցակում չկա, քանի որ քաղաքացիության ժամկետը չի ներում
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ Վահե Գասպարյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ընթացքում լրագրողներին հայտնեց , որ Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում չկա։
«Ժիրայր Սեֆիլյանն այս ցուցակում չկա, քանի որ քաղաքացիության ժամկետը չի ներում՝ ցուցակում ընդգրկվելու համար։ Բայց նա ակտիվ կմասնակցի քարոզարշավին»,- ասաց նա և թվեց ցուցակը գլխավորած անձանց․
«Ցուցակը գլխավորում են Վահե Գասպարյանը, Վարուժան Ավետիսյանը, Կառա Չոբանյանը, Գարեգին Չուքազյանը, Արեգ Կյուրեղյանը և այլք»։
Նրա խոսքով ՝ հայտարարել են քաղաքական Սարդարապատ, որի իմաստը կայանում է ՝ժողովրդին մոբիլիզացնելու մեջ։
«Երկրում ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է կատարի անցումային շրջանի տրմաբանությունից և պահանջներից բխող կետերը»,-ասաց Գասպարյանը և ավելացրեց, որ դրանց թվում են նաև նոր սահմանադրության և նոր օրենքների ընդունումը։
«Ընտրություններին մասնակցելը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մեր նպատակին հասնելու։ Այն է՝ ստեղծել ազգային իշխանություն, ինքնիշխան ազգային ժողովրդավար պետություն, որը կհռչակի 1-ին հանրապետության իրավահաջորդությունը և կդիմի պաշտոնապես ԱՄՆ-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից կարգավիճակ ստանալու համար»,- ասաց կուսակցության ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելուն, ապա Վահե Գասպարյանը հայտնեց,որ կոալիցիա կկազմեն միայն այն ուժերի հետ , որոնք կիսում են իրենց գաղափարները։
«Որևէ նախկին և ներկա իշխանությունների հետ մեր համագործակցությունը բացառվում է»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակը կազմված է 101 թեկնածուից
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին տասնյակը
- 5 կուսակցությունների համատեղ ջանքերով ստեղծված «Ազատ Հայրենիք» դաշինքը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- «Պատիվ ունեմ»-ը հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը. Թագուհի Թովմասյանը 6-րդն է
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
- Աբովյանը հրապարակեց ԲՀԿ ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին