«Իրավունք». Կամո Աղաջանյանի մասին շրջանառվող լուրերը ճի՞շտ են, թե՞ ոչ
«Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում շարունակվում են ակտիվորեն շրջանառվել լուրեր այն մասին, որ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»:
Նույն լուրերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վաճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ: Որքանո՞վ են վերոնշյպլ լուրերը իրական, պարոն Աղաջանյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա անվան շուրջ պտտվող այլ կասկածելի տեղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.
-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյան, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում:
-Բարև Ձեզ, լսում եմ:
-Լա՞վ եք:
-Լավ, շնորհակալություն, Դուք լավ լինեք:
-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, ընդհուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...
-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխանում, ուղղակի չեմ ցանկանում:
Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փոխանակ Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռությունը համաձայնության նշան է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում