Հայաստանի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։
Արձագանքելով այս հայտարարությանը Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է.
«Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջաննի ՊՆ-ն հայտարարել էր, որ իբր թե Գեղարքունիքի մարզից հայ զինծառայողները կրակ են բացել Քարբաճառի ու Գետաբեկի ուղղությամբ։
Նշվում է, որ իբր հայկական կողմը պրովոկացիայի նպատակով հրազենից կրակ է բացել դեպի օդ Շուշիի շրջակայում տեղակայված հենակետերի ուղղությամբ։
Սա այն պարագայում, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքը որևէ սադրանքի մասին չի հայտնել։
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել․ ՔԿ
- Վերին Շորժայում զոհված զինծառայողը դաշնակցական Յուրա Խուրշուդյանի որդին է․ ՀՅԴ ԳՄ
- Զինծառայող Մ․ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին