Սիրիայում ընտրական տեղամասում պայթյուն է որոտացել
Սիրիայում, որտեղ այսօր ընթանում են նախագահական ընտրությունները, պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, РИА Новости-ին հայտնել է տեղական աղբյուրը:
«Պայթյունը տեղի է ունեցել Դերաայում ՝ Հոկտեմբերի 16-ի հրապարակում», - ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ «պայթյունը տեղի է ունեցել տեղամասի մոտ», այլ մանրամասներ չեն հաղորդվում։
2021 թվականի ընտրություններում Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար հավակնում են գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, «Սոցիալիստական միություն» կուսակցության նախկին պատգամավոր Աբդուլլահ Սալում Աբդուլլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրայը:
Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ.:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
- Սիրիայի նախագահական ընտրություններում 51 թեկնածուներից 3-ի հայտն է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները