Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Արցախի Մարտակերտի շրջանի Խնկավան և Չափար հեռավոր բնակավայրեր: Ընդհանուր առմամբ, երկու գյուղերում այժմ ապրում է շուրջ 1000 մարդ: Նրանցից շատերը օգնության կարիք ունեն: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բռնագաղթվածներին և բազմազավակ ընտանիքներին հանձնել են երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, կենցաղային իրեր, հագուստ, հիգիենայի միջոցներ, խաղալիքներ և մանկասայլակներ:
«Այսօր ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի Մարտակերտի շրջանի երկու ամենահեռավոր բնակավայրերի բնակիչներին: Մարդասիրական գործողություններն իրականացվել են հիմնականում բնակիչներին հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր և դեղամիջոցներ ապահովելու միջոցով»,- ասել է Իգոր Սիվակովը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարը և հավելել. «Բացի բռնագաղթածներից, օգնություն են ստացել նաև բազմազավակ ընտանիքները, որոնք բավականին մեծ թիվ են կազմում երկու բնակավայրերում»:
«Կենցաղային պարագաներից և այլ ապրանքներից բացի, ընտանիքներին տրվել են նաև անհատական բժշկական պարագաներ, որոնք պարունակում են ամենաառաջնային դեղերի և վիրակապերի հավաքածու:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին են հանձնել շուրջ 155 տոննա հումանիտար օգնություն, որոնք Հայաստան են առաքել ռուսական բարեգործական կազմակերպություններն ու հիմնադրամները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները կազմակերպել են հումանիտար օգնության փոխանցումը ԼՂ կարիքավոր բնակիչներին
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին
- Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները