Սոցհարցումները փաստում են՝ իշխանության վարկանիշն ընկնում է, «Հայաստան» դաշինքի վարկանիշը՝ բարձրանում. Արամ Վարդևանյան
«Արհեստավարժ, հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտ լինել,- հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց առաջ լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ մրցունակության տեսանկյունից իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում, հենց նաև կառավարչական անհրաժեշտ փորձը, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունեն:
Ինչ վերաբերում է կոալիցիա ստեղծելուն, ո՞ր ուժերի հետ են բացառում, Արամ Վարդևանյանն ասաց. ««Հայաստան» դաշինքը մի քանի օր առաջ տարածել է հայտարարություն, կարծես այլ ուժեր ևս նման հայտարարություն տարածել են, որ ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն, որը, կարծում եմ, առավել քան ողջամիտ և տրամաբանական արձագանք է՝ հաշվի առնելով, թե ինչ ենք տեսնում այս 3 տարիների ընթացքում, ընդհանրապես ինչ ենք ենք տեսնում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո»:
Արամ Վարդևանյանն ասաց, որ սոցհարցումների վերջին տվյալները փաստում են մի բան, որ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը, նույնիսկ մերձ իշխանական կազմակերպությունների կողմից կատարվող հարցումների համաձայն, կտրուկ աճում է:
«Մի բան եմ ուզում ֆիքսենք, որ մենք դեռ չենք սկսել լիարժեք նախընտրական քարոզարշավը, բայց մենք արդեն ունենք նման պատկեր՝ իշխանության վարկանիշն ընկնում է, ընդդիմադիր դաշտում հանդես եկող «Հայաստան» դաշինքի վարկանիշը բարձրանում է»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ցուցակի 30 «ուսապարկերը»
- Մասնակում ենք ընտրություններին առանձին, որպես «Արդար Հայաստան» կուսակցություն. Դավիթ Կարապետյան
- Կա կամ կան մասնակիցներ, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են. «Հանրապետության» ներկայացուցիչ
- Անհնար է՝ մեր ցուցակով պատգամավոր ընտրված գործարարը շարունակի զբաղվել բիզնեսով. ՔՊ ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 20 անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան