ԱԺ-ն քննարկեց արտադրական կանեփի արտադրությունը խթանող օրինագիծը
«Արտադրական կանեփի արտադրությունն իր մեջ ներառում է մշակաբույսի մշակումն ու կանաչ զանգվածի և ծաղկազանգվածի վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ»,-խորհրդարանի այսօրվա նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Նա հավաստիացրեց, որ կանեփի յուղը լայն կիրառություն ունի կոսմետիկ արտադրության մեջ, ինչպես նաև առողջապահության ոլորտում:
Փոխնախարարը հայտնեց, որ բույսի մշակումը իրականացվելու է բացառապես պաշտպանված գրունտի պայմաններում:
Գաբրիելյանը հիշեցրեց, որ կառավարությունն այս տարվա փետրվարի 4-ի նիստում որոշում էր ընդունել, որով սահմանվում էր արտադրական կանեփի շրջանառության, նրա հետ կապված գործունեության լիցենզավորման, ապօրինի շրջանառության կանխարգելման կարգի առանձնահատկությունները:
Ըստ փոխնախարարի՝ արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որը ստացել է նման գործունեության լիցենզիա, որը տրվում է մինչև տասը տարի ժամկետով:
Նրա խոսքով՝ արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք, որոնք ունեն դատվածություն, կամ վարչական պատասխանատվության են ենթարկվել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության հատկանիշներով՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից:
Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը:
«Քվոտավորումը կարող է լինել տարբերակված ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ, քանակ սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով»,- հայտնեց Գաբրիելյանը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ կանեփի բույսի, սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի առկայության դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Մեջբերում եմ նախարարի խոսքերը, որպեսզի ուսապարկային մանուֆակտուրան չհայտարարի՝ լկտի սուտ է.Նաիրա Զոհրաբյան
- ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
- «Իմ քայլը» խմբակցությունը չկարողացավ քվեարկությամբ ընդունել առաջին օրինագիծը և 20 րոպե ընդմիջում վերցրեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան